Մանրանկարչություն ձվիկների վրա

Այսպիսի աշխատանքները նպաստում են սովորողների մոտ տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը, ստեղծագործական երևակայության զարգացմանը և այլն:

Տեխնոլոգիական գործունեության ընթացքը ընթանում է երկու փուլով.

Առաջին փուլում սովորողները զգուշորեն առանձնացնում են ձվի ներսի պարունակությունը՝ փչելով: Սա շատ օգտակար (մի քաի անգամ ինտենսիվ փչելու վարժությունը նպաստում է շնչառական համակարգի զարգացմանը, խոսքային ապարատի զարգացմանը) և միևնուն ժամանակ զվարճալի աշխատանք է սովորողների համար:

Երկրորդ փուլում սովորողները գուաշով, ջրաներկով տարբեր զարդանախշեր են նկարում ձվիկների վրա: Թողնում, որ չորանա:

Վերջում այս ձվիկներով զարդարելու ենք բակի ծառերից մեկը՝ որպես զատկական, ծիսական ծառ:

Զատկական խնդրագիրք

Խնդրագիրք ստեղծելու համար սովորողները կիրառել են իրենց մեդիագիտելիքները՝ օգտագործելով համակարգչային հետևյալ ծրագրերը՝ PowerPoint, Paint:

Գրեթե յուրաքանչուր խնդրի համար սովորողը նկարել է մեկ նկար, կցել համապատասխան խնդրի էջին: Կիրառելով PowerPoint ծրագրի գործիքները՝ նա կարողացել է փոխել էջի ֆոնը, նկարի , տառերի չափսերը: Կատարել տեսքային փոփոխություններ:

Խնդիրների հետ մեկտեղ առաջադրվում է նաև լուծումը:

Արդյունում ստացվել են գունեղ և հետաքրքիր, տրամաբանական խնդրագրքեր:

Կարող եք տեսնել՝ այս հղումով:

Ածիկացան

Այսպիսի աշխատանքները նպաստում են սովորողների մոտ տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը, ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացմանը։

Ածիկացանի համար անհրաժեշտ նյութեր՝

•Հին խաղալիքներ՝ ավտոմեկենա, տիկնիկի գլուխ, այլ խաղալիքներ։

•բամբակ,

ցորեն

ոսպ,

ջուր

Բնագիտական փորձ սերմերով

 

Ինչքա՞ն ջուր են ներծծում սերմերը։

Փորձի նկարագրություն

Անհրաժեշտ նյութեր՝բաժակ, ջուր, ոլոռ, թանզիվ, թել:

Փորձի նկարագրություն՝

Ոլոռի սերմը լցնել թանզիվի մեջ և բերանը կապել: Այդ տոպրակը զգուշությամբ դնել ջրով լի բաժակի մեջ: Ջրի գոլորշացումից խուսափելու համար , բաժակը ծածկել: Հաջորդ օրը բաժակից հանել ուռչած ոլոռի սերմերով տոպրակը և կտեսնեք, թե ինչքան ջուր է մնացել բաժակի մեջ:

 

 

«Զատիկ» նախագիծ

img_4876

Ուսումնական նախագիծ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի երրորդ դասարանի համար

Իրականացման տևողությունը՝ մարտի 3- ապրիլի 10

Նպատակը` Ծանոթանալ «Զատիկ»-ի ծեսին

Խնդիրները՝

  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում

Continue reading