Դիջիտեքի հայտ

  • Ընտանեկան նախագիծ
  • Ուսումնական նոր գործիքի ստեղծում, կիրառում

Կարեն Մարգարյան

Գործիքի պատրաստման համար անհրաժեշտ նյութերի, պատրաստման եղանակի մասին Կարենը պատմում է տեսանյութի մեջ:

 

Ընտանեկան շրխկան համույթ

Դիջիտեքի հայտ, որը ներկայացված է <<Դիջիտեքը ընտանիքում>> անվանակարգում:

Նյութի հեղինակ` Մարկ Հովհաննիսյան: Տեսաձայնագրության վերջում Մարկը պատմում է, թե ինչպես ստեղծվեց նյութը, ինչ գործիքներով , և թե ինչու է նա այն ընտանեկան համարում:

Ուսումնական պարապմունքների նոր կազմակերպում

Ուսումնական պարապմունքների կազմակերպման այս նոր ձևը փորձարկեցի

Աշնանային ամենամյա ստեղծագործական 10-րդ հավաքի  բաց պարապմունքի ժամանակ:

Խոսքը կրտսեր դպրոցում Google Drive պահեստի գործառական հնարավորությունների օգտագործման մասին է :

Մի քանի տարի շարունակ կրթահամալիրի միջին և ավագ դպրոցներում ուսումնական պարապմունքները կազմակերպվում են այս համակարգում: Սովորողներն ունեն էլեկտրոնային հասցեներ Gmail.com տիրույթում, որի Drive պահոցում ստեղծում են աշխատանքային տետրեր և տարվա ընթացքում առցանց աշխատում դրանց մեջ:

Իսկ կրտսեր դպրոցում այս տիրությում աշխատանքն այլ է: Տիրույթը նույնն է, սակայն այնտեղ աշխատանքի ձևն է այլ:

Այժմ հերթկանությամբ.

Կրտսեր դպրոցում Google Drive տիրույթում հիմնական աշխատանքն անում է դասավանդողը, սովորողը տեսնում է միայն վերջնական արդյունքը (աշխատանքային թերթիկը), որի հղումը ստանալով իր էլեկտրոնային հասցեին` նա աշխատում է թեթիկի մեջ և սեղմում <<Պատրաստ է >> կոճակը: Ստացվում է, որ սովորողը կարող է և չունենալ էլէկտրոնային հասցե Gmail.com տիրույթում:

Աշխատանքային թերթիկները կամ, ինչպես ընդունված է ասել, ձևաթղթերը կազմվում են հետևյալ կերպ. տե’ս այստեղ 

Ներկայացնում եմ համակարգում ստեղծած ձևաթղթերի մի քանի օրինակներ` մայրենիի ուսումնական պարապմունքների համար:

Աշխատանքի կազմակերպման այս ձևը հավանության արժանացավ իր մոբիլության, պարզության համար: Այն շատ հարմար է  գնահատման, արդյունքների հավաքագրման , առցանց ուսումնական պարապմունքներ կազմակերպելու համար. ինչպես և ես արեցի այս ձմեռային արձակուրդների ժամանակ:

Ներկայացնում եմ  առցանց աշխատանքային թերթիկները`

Պատասխանների թերթիկը` այստեղ

Պատասխանների թերթիկը` այստեղ

Ծրագրի օգտագործման ձևը իմ կողմից ներկայացվել է դասվարների սեմինար պարապմունքի ժամանակ, ինչպես նաև կրթահամալիր աշխատանքի դիմած մասնագետների վերապատրաստումներին (խումբ 1 խումբ 2 ):

 

Մեր Աստղացուցարանը՝ մեդիակրթության գործիք

???????????????????????????????  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Աստղացուցարանը յուրատեսակ ուսումնական կաբինետ է: Սակայն մեկ այլ   դիտանկյունից՝  այն ուսումնական գործիք է հանդիսանում, որի օգնությամբ սովորողները ձեռք են  բերում աստղագիտական գիտելիքներ և առաջացնում է սեր դեպի աստղագիտությունը: Այս մասին են վկայում այնտեղ անցկացրած մեր արդյունավետ  ուսումնական պարապմունքները, որոնց ընթացքում ստացանք բազմաթիվ գիտելիքներ  ու վառ տպավորություններ:

Կերաման ծտերի համար

Ըստ Արարատի, կարելի է  հեշտ ճանապարհով ծիտիկների համար կերաման պատրաստել:

Անհրաժեշտ պարագաներ.

  • ծաղկաման
  • ամուր թել
  • ասեղ
  • մկրատ
  • ընդեղեն

Պատրաստման եղանակը.

Նախապես ծաղկամանի երկու ծայրերից անցքեր ենք բացում՝ կախիչի համար: Ասեղի օգնությամբ  ամուր թելը անց ենք կացնում անցքերի միջով: Ծայրերը քարկապ ենք անում, որ թելը դուրս չգա: Կերամանը զամբյուղի տեսք է ստանում: Կախիչի երկարությունը որոշում եք ինքներդ: Հետո կերամանի մեջ լցնում եք կամ հացի փշրանքներ կամ ընդեղեն:

– Այսպիսի կերամանը շատ հարմար է ծառի ճյուղից կախելու համար:  Սկզբից ես ուզում էի բարձր կախել, ինձ մոտ չստացվեց: Դրանում կհամոզվեք ֆիլմի վերջում, – ասում է Արարատը: