Բնագիտական փորձեր լողավազանում

Փորձի անվանումը՝ «Սուզվող եւ չսուզվող առարկաներ»

2-րդ դասարանի սովորողի համար( այս դեպքում 7-8 տարեկան ճամբարականի) դժվար է հասկանալ նյութի խտություն, քիմիական կազմ։ Սակայն հեշտ է ինքնուրույն դատողություններ անելը եւ համեմատելը։ Նա հստակ պատկերացնում է ծանրն ու թեթեւը։ Փորձերը մտածել են սովորողները. նրանք ինքնուրույն առանձնացրել են առարկաները եւ սկսել փորձարկումը։

«Հրաբուխ», բնագիտական փորձ

Փորձի նկարագրությունը

Անհրաժեշտ նյութեր` ավազից սար, քացախ, սոդա, գունանյութ

Փորձի նկարագրություն`Նախքան փորձը սկսելը , սովորողները էլ. գրատախտակին դիտում են ֆիլմ լավայի մասին; Քննարկում են ինչ է հրաբուխը;Երբ է առաջանում այն;

Սովորողները ավազից սար են պատրաստում , վերևից փոս են փորում, լցնում են քացախը , գունանյութը և սոդան; Քացախը և սոդան արագ ռեակցիայի մեջ են մտնում, և փրփրանման զանգվածը (կարմիր գունավումով)  դուրս է գալիս սարի գագաթից, որը շատ նման է ժայթքող հրաբուխի լավային;

Արհրաժեշտ մեդիագործիքներ` Ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ;

Արդյունքում`փորձը նկարահանվում է, ներկայացվում ֆիլմի տեսքով; Ուսումնական ֆիլմը հրապարակվում է դասարանական բլոգում, ենթակայքում; Այն դառնում է ուսումնական նյութ մյուս սովորողների մեդիագրադարանում;

This slideshow requires JavaScript.