«Իմ բակը», ուսումնական նախագիծ

IMG_9346Սա նախագիծ է նախագծի մեջ. Ներառված է «Տիեզերք, Երկիր մոլորակ» նախագծի մեջ:

Նախագծի մասնակիցները՝ Հիմնական դպրոցի 3-րդ դասարանցիներ

Ժամկետները՝ սեպտեմբերի 25 – հոկտեմբերի 20-ը

Իրականացման վայրը՝ սովորողի տան բակում

Նպատակը՝

  • Համախմբել սովորողներին, բնակիչներին մեկ ընդհանուր նախաձեռնության շուրջ` ի բարելավումն շրջակա միջավայրի
  • Հանրության ուշադրությունը հրավիրել իրենց թաղամասի բնապահպանական խնդիրների վրա
  • Իրականացնել էկոլոգիական աշխատանքներ` ներգրավելով բնակիչներին:
  • իրականացնել ուսումնական ճամփորդություն

Խնդիրները՝

  • Բնագիտական և բանպահպանական գիտելիքների և հմտությունների զարգացում
  • Գրագետ խոսքի կարողությունների զարգացում
  • Տեղեկություններ հավաքելու և տարածելու հմտության զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Մեդիահմտությունների կիրառում և զարգացում

Continue reading

Աշնանային ամենամյա ստեղծագործական 10-րդ հավաք, բաց պարապմունք

IMG_8931Բաց պարապմունք-սեպտեմբերի 22, 11:50-12:35

Պարապմունքի նպատակը` Google drive համակարգի կիրառումը կրտսեր դպրոցում.

Բաց պարապմունքի բովանդակությունը համապատասխանեցված  է «Տիեզերք» նախագծի հետ:

Ըստ նախագծի թեմատիկ միավորների. որոնք են `

  • Արև

o   Լուսին

o   Աստղեր

o   Մոլորակ

o Համաստեղություններ

պարապմունքի թեման կլինի «Արևը»

Քայլ 1. Սովորողները իրենց էլեկտրոնային հասցեներին ստանում են աշխատանքի հղումը.

Աշխատանքը կազմված է Google Drive համակարգով` ֆորմայի տեսքով` դասվարի կողմից:

*Ֆորմա- առաջադրանքներ, հարցաշարեր կազմելու ձև

Այսպիսի առաջադրանքներ կազմելու համար` տե’ս այստեղ

Քայլ 2. Սովորողներին առաջարկվում է նախնական  ընթերցանության թեմա`  «Արեգակն ու ծիածանը» առակը

https://docs.google.com/forms/d/1f39Dos93N7IMX8G0nq8bOTbgcdw96DcfOIEnn7vV4K0/viewform

Քայլ 3. Տեքստը ընթերցելուց հետո սովորողները իրենց կարծիքն են արտահայտում տրված հարցերի շուրջ:

Քայլ 4. Աշխատանքն ավարտելուց հետո սովորողները նշում են իրենց անունը, «Պատրաստ է » կոճակը և նրանց պատասխանները ավտոմատ գրանցվում են դասվարի Գուգլ Դրայվ հիշողության արկղում:

Ք