Ստուգատեսային շաբաթ. օր 3

Սովորականի պես` օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, կրթահամալիրի տնօրենի խոսքով:

Այնուհետև /9։30-11։30/ գնացինք Հիմնական դպրոց` արտ միջավայրի նախագիծը շարունակելու: Այս անգամ քսեցինք նախակրթարանի աստիճանների երկրորդ շերտ ներկը և ներկեցինք կողքի ճաղավանդակները:

IMG_7375 IMG_7376 IMG_7377 IMG_7378

12:00-12:30 մասնակցեցինք Գեղարվեստի կրթսեր դպրոցի թատերական ստուգատեսին

This slideshow requires JavaScript.

14:00-15:00 մասնակցեցինք ռոք, փոփ երաժշտական ստուգատեսին և ունկնդրեցինք տաղանդաշատ մասնակիցների կատարումները

1IMG_74455:15-16:00 Հիմնական դպրոցի դասավանդողներով քննարկեցինք 2015-2016 թ. ընդունելության վերաբերյալ հարցեր: Լսեցինք կրթահամալիրի տնօրենի նկատառումներն այդ առումով:

17:30-18:30 Հեծանվային պարապմունքները շարունակվում են. օրվա քրոնիկան` այստեղ

19:00- Օրը ամփոփեցինք  Մանկական երկաթուղում:

IMG_7468[1] IMG_7471[1] IMG_7467[1] IMG_7472[1]

Ամառային ճամբար. ուսումնական նախագիծ

снимо

Ժամկետները` հունիսի 1-12-ը

Նպատակը՝ ուսումնական գործունեության ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, ինքնուրույնության, հմտությունների արձանագրում, ֆիզիկական, բնագիտական, խոհարարական, թատերական հմտությունների զարգացում:

Խնդիրները՝ 

  • Ստեղծագործական մտքի և երևակայության զարգացում ,
  • Բնագիտական փորձերի,անսովոր լուծումներ գտնելու, հետազոտական հմտությունների և  կարողությունների զարգացում,
  • ՏՏ և տեխնոլոգիական հմտությունների զարգացում,
  • մարմնամարզական հմտությունների զարգացում
  • Ինքնուրույն և խմբով աշխատելու հմտությունների զարգացում
  • Խոհարարական հմտությունների զարգացում,
  • Կուլտուրայի զարգացում

Ճամբարային գործունեության հիմնական ուղղություններն են՝

  • Ուսումնական ճամփորդույթյուններ

Ամառային ճամբարի ընթացքում նախատեսվում է այցելել Կենդանաբանական այգի:/Հունիսի 5-ի էկո -հայրենագիտական ճամփորդության նախագիծ/ Continue reading