Իմ Ամանորը. Նյութերի շարք

Արտաշես Մինասյան՝ «Ամանորյա ուտեստ»

Արսեն Խաչատրյան՝ «Իմ նվերները»

Սեդա Դանիելյան՝«Իմ նվերները»

Թոմ Մնացականյան՝ «Մեր տան զարդարանքները»

Մարի Հովհաննիսյան՝ «Իմ Ամանորը»

Ընթերցանության նյութ՝ ամանորյա ժողովրդական մաղթանքներ

Բարով եկար Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
Մեր փեթակն ալուր կուզե,
Տանտիկինը եղ կուզե,
Բուխարիկս մուխ կուզե,
Մեր օջախը փետ կուզե,
Այգուն, բաղչին պտուղ տուր,
Հիվանդություն թող չըլնի,
Ապրիք շատ ու շատ տարի:

*****

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն ըլնի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ լինեք:
Հացը բոլ ըլնի,
Աչքը կուշտ ըլնի,
Ձեզ էլ փայ ըլնի,
Մեզ էլ փայ ըլնի:

*****

Բարի լուսուն աստղ էրեվաց,
Աղոթարան դռներն ի բաց,
Բարով բացվեր լուս աղոթրան,
Լծենք սարված, էրթանք գութան:

Գութնի թախում նմուշ-նմուշ,
Չկեր վաստակ քանց էն անուշ,
Աշխարհի շեն վեր գութնին էր,
Գութան չէլներ՝ աշխարհն ի՞նչ էր:

*****

Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:

*****

Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը խորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:

*****

Նորի համար պատրաստեցեք,
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:
Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղաք ենք ուրախ,
Ունինք կաղին, կոզինախ:

Continue reading

«Ամանորյա երազ» դասարանական ներկայացում

Բեմականացման հիմքում բոլորիս կողմից շատ սիրված «Գտնված երազ» մուլտֆիլմի հերոսներն են։ Սովորողները կիրառելով ռոդարիական հնարքներ՝ փոխել են սյուժեն, հերոս պապիկին դարձրել «Ձմեռ» պապ, իսկ աղջկան՝ ամանորի հրաշք սպասող աղջնակի։

Ներկայացման ընթացքում հնչում են Ռ.Հախվերդյանի «Ձյուն», «Գիշերվա աստղազարդ երկնքում» երգերը, «Դինգ-Դոնգ» երգը, անգլերեն “We wish you a Marry Christmas՚՚,”Jingol bells”, ռուսերեն ‘Елочке не холодно зимой», «В лесу родилась елочка» երգերը։

Էկրանին պտտվում է ներկայացման սյուժեյով սովորողների պատրաստած անիմացիոն մուլտֆիլմը, որը նրանք դրվագ առ դրվագ նկարել են Paint նկարչական ծրագրով։

Ամանորյա խնդրագիրք

Գարիկ Գասպարյան

Էմմանուել Ավագյան

Թոմ Մնացականյան

Արտաշես Մինասյան

Էդգար Ալեքսանյան

Լիլիա Մանուկյան

Միլանա Ավետիսյան

Դավիթ Հովհաննիսյան

Կարոլինա Եսայան

Արամ Բադալյան

Հասմիկ Մելքոնյան

Սեդա Դանիելյան

Հայկ Մանուկյան

Ամանորյա շարժական բացիկներ

Մարի Հովհաննիսյան

Սեդա Դանիելյան

Հասմիկ Մելքոնյան

Հասմիկ Մելքոնյան

Կարոլինա Եսայան

Միլանա Ավետիսյան

Գարիկ Գասպարյան

Նարե Սուքիասյան

Ալեքս Ստեփանյան

Լիլիա Մանուկյան

Թոմ Մնացականյան

Էմմանուել Ավագյան

Արտաշես Մինասյան

Continue reading

Ամանորյա ներկայացում՝ «Ամանորյա երազ» («Գտնված երազ» մուլտֆիլմի մոտիվներով)

Ամանորյա երազ

Նախաբան

երգ- <<Ձյուն>> Ռ․ Հախվերդյան

Էկրանին քնած քաղաքը տեսարանն է, երկնքից թափվում է ձյուն/ անիմացիոն ֆիլմ/

-Դու դեռ չե՞ս քնել, չէ՞ որ արդեն գիշեր է;

-Պապի՛կ, այս գրքում այնքան գեղեցիկ նվերներ կան; Դու ամեն ինչ գիտես, ասա՛, ո՞վ է դրանք բերում;

-Քնի՛ր, թոռնիկս; Հիմա ուշ է; Նվերների մասին ես կպատմեմ վաղը; Բարի գիշեր; Քնի՛ր, քնի՛ր, բալիկս;

Continue reading