Ամփոփելով 2019-2020 ուստարավա կատարած աշխատանքները՝ կարող եմ արձանագրել իմ անձնական հաջողությունները, անհաջողություններն ու ձեռքբերումները։
Երբ շեշտը դնում եմ իմ ինքնակրթության, նոր մեդիահմտությունների, մանկավարժական տարբեր փորձարարական մեթոդների, ստեղծարար ընտանեկան դպրոցների, դասարանական TV-իի հաջողությունների արձանագրման վրա, միեւնույնն է, դրանք բավարար չեն որպեսզի տարվա ամենամեծ ձեռքբերումն համարեմ։
Իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ ծնողական համայնքի (այժմ՝ ընտանեկան դպրոցներ) վստահությունը. ինչու՞ հենց վստահությունը, որովհետեւ, եթե չլիներ նրանց կողմից աջակցութունն ու հարգանքը, վստահությունը, ես չէի կարողանա այդքան կարճ ժամկետներում ունենալ առաջին դասարան՝ ինքն էլ ամբողջական կազմով (26 սովորող)։ Երբ ապրիլ ամսին հայտարութուն տարածեցի, դասարանիս ծնողական համայնքը արագ տարածեց այն իր ծանոթների, բարեկամների, ընկերների շրջանում, եւ կարճ ժամանակ անց հեռախոսազանգերի տեղատարափ էր, օրվա մեջ 5-6 սովորող էի գրանցում, զրուցում, ներկայացնում հեղինակային ծրագիրը, «Բլեյան բաց ցանցը»։ Հրավիրում, հյուրընկալում նրանց դպրոցում, կազմակերպում շրջայցեր։ Մայիս ամիսը դեռ չէր կիսվել, դասարանը համալրված էր: Մայիսի 4-8-ը հեղինակային մանկավարժական բաց հավաքը լավ առիթ էր «Մուտքի» ճամբար կազմակերպելու համար, ինչպես եւ մենք արեցինք։
Ակնկալում եմ, որ սկսած գործը հաջողությամբ կշարունակենք նաեւ ամառային դպրոցի ժամանակ եւ կկարողանանք փոքրիկ խմբերով (1-2 ընտանեկան դպրոցների հետ) ուրախ լողափնյա ճամբար իրականացնել ֆիզիկական միջավայրում՝ Հարավի լողափում։
Շատ եմ ափսոսում, որ չկարողացանք 3-րդ դասարանցիների «Ելքի» ստուգատեսն ամփոփել հավես միասնական ճամփորդությամբ, դասարանական բարձունքի հաղթահարումով։