«Ելք» ստուգատես՝ «Ես կարողանում եմ». ամփոփում

Ժամանակահատվածը՝ 20.04-22.05

Մասնակից խումբ՝ Հարավային դպրոցի 3.1 դասարանի սովորողներ

Նպատակը՝

Սովորողները, անհատական և խմբային նախագծեր իրականացնելով, կներկայացնեն երրորդ դասարանում ձեռք բերած իրենց կարողություններն և ձեռբերումները:

Խնդիրները, ընթացքը եւ արդյունքներն ՝ըստ գործունեության ձեւերի։

Արդյունքները կամփոփվեն անմիջապես նախագծում, սովորղների բլոգներում։

* Մեդիատեխնոլոգիա

  • Սովորողների բլոգների դիտարկում դասավանդողների կողմից
  • Դասվարի տեսակետը սովորողների բլոգներին ներկայացվող պահանջների մասին

Երրորդ դասարանից սկսած, յուրաքանչյուր սովորող պետք է ունենա իր անհատական բլոգը: Բլոգային ուսուցումը կարևոր հարթակ է ուսուցչի, սովորողի և ծնողի համար: Երրորդ դասարանում դասարանական բլոգնարդեն դառնում է ամփոփումների դարան, որից բացի՝ սովորողներին անհրաժեշտ է ունենալ`անհատական բլոգ, որտեղ սովորողներն իրականացնում են իրենց աշխատանքային գործունեությունը ողջ տարվա ընթացքում: Անհատական բլոգները սովորողներին իրենց հորինած պատմությունները, առաջադրանքները հրապարակելու հնարավորություն են տալիս։ Բլոգային ուսուցումը բաց, թափանցիկ ուսուցման հնարավորություն է տալիս։ Սովորողներն իրենց բլոգներում պատմում են ցանկացած իրականացրած գործունեության մասին՝ նախասիրությունների, ուսումնական ճամբարի, ուսումնական արձակուրդների, ճամփորդությունների մասին։ Ստեղծագործական և խմբագրման աշխատանքներն իրականացնում ենք ինչպես ուսումնական դասապրոցեսի ընթացքում, այնպես էլ՝ հեռավար։ Ես ուղարկում եմ էլեկտրոնային փոստով գրառման այն հատվածը , որտեղ վրիպում կա(կետադրական, ուղղագրական, ոճական) , խնդրում եմ կրկին անգամ կարդալ եւ գտնել վրիպումը, խմբագրել նյութը։

 Հորինած պատմությունները գրելուց հետո սովորողները նկարազարդում են իրենց  հորինուկի էլեկտրոնային էջը՝ տեղադրելով նկար, նկարաշար կամ գլխանկար։ 

Վստահ կարող եմ ասել , որ նրանք վարժ տիրապետում են WordPress համակարգի գործիքաշարին , կարողանում են նյութեր հրապարակել, խմբագրել արդեն հրապարակված նյութը, փոխել տառերի չափը, գույնը, բառի վրա հղում դնել, կիսել հրապարակված նյութը, որպեսզի բլոգի գլխավոր էջում երեւա նյութից մի հատված։Կարողանում ենYoutube-ից , Soundcloud-ից հղումներ տեղադրել բլոգում,կարողանում են բաժիններ ավելացնել, նշել համապատասխան բաժինը։ Կարողանումեն հրապարակված նյութի էլեկտոնային էջի հղումն ուղարկել էլեկտրոնային փոստով։ Գիտեն իրենց ընկերների բլոգների հասցեները։ Նրանք մեծ հետաքրքրությամբ են կարդում իրենց դասընկերների հորինած պատմություններն ու հեքիաթները: Անգամ գտնում են վրիպումները եւ տեղյակ պահում դրանց մասին։ Բլոգի միջոցով զարգանում է սովորողի մեդիահմտությունը, գրագետ մուտքագրելու կարողությունը: Ես սիրով եմ ընթերցում սովորողների գրած պատումները։ Միշտ օրինակելի բլոգավարներին խրախուսում եմ, գովեստի արժանացնում։

Սովորողի բլոգն ինքնարտահայտման, սեփական նախագծերը ներկայացնելու, ուսումնական նյութեր ստեղծելու հնարավորության լավ հարթակ է։ Այն նաեւ շատ հեշտացրեց թագավարակի ժամանակաշրջանում առցանց-հեռավար ուսուցումը արագ եւ արդյունավետ կազմակերպելու հարցում։ Սովորողը լինի տանը, թե դպրոցում, երկրից բացակայի կամ լինի վատառողջ, դրանից նրա կրթությունը չի տուժում. սովորողը իր էլ․ հասցեին ստանում է շաբաթվա աշխատանքները, այնուհետև իր կատարած աշխատանքները տեղադրում է իր բլոգում: Այս դեպքում ուսուցչի աշխատանքն էլ ավելի համակարգված, արդյունավետ և տեսանելի է լինում։

  • Teams հարթակում դասարանական առցանց քննարկումներ , բլոգի գործիքաշար։( Սովորողները փորձում են լուծել իրենց առջեւ դրված տարբեր մեդիախնդիրներ)

Սովորողները վարժ տիրապետում են wordpress համակարգի գործիքաշարին , կարողանում են նյութեր հրապարակել, խմբագրել արդեն հրապարակված նյութը, նկար, նկարաշար( ավտոմատ ընթացքը միացնել) , գլխանկար տեղադրել։ Փոխել տառերի չափը, գույնը, բառի վրա հղում դնել, կիսել հրապարակված նյութը, որպեսզի բլոգի գլխավոր էջում երեւա նյութից մի հատված։ Կարողանում ենYoutube-ից հղումներ տեղադրել բլոգում, կարողանում են բաժիններ ավելացնել, նշել համապատասխան բաժինը։ Կարողանում են կոնկրետ նյութի հղումն ուղարկել էլեկտրոնային փոստով։ Գիտեն իրենց ընկերների բլոգները հասցեները։

  • Սովորողները դիտարկում են իրենց ընկերների բլոգները եւ կարծիք արտահայտում իրենց բլոգում։

Նարե Սուքիասյանի դիտարկումը

Դավիթ Հովհաննիսյանի դիտարկումը

Սեդա Դանիելյանի դիտարկումները՝1, 2

Արտաշես Մինասյանի դիտարկումը

Կարոլինա Եսայանի դիտարկումը

Էդգար Ալեքսանյանի դիտարկումը

Էմմանուել Ավագյանի դիտարկումը

Հասմիկ Մելքոնյանի դիտարկումը

Ռաֆայել Մարտիրոսյանի դիտարկումը

Դավիթ Տարախչյանի դիտարկումը

Լիլիա Մուրադյանի դիտարկումը

Հայկ Մանուկյանի դիտարկումը

  • Սովորողները տարբեր մեդիահմտությունների, նոր ծրագրերի, բլոգի գործիքաշարի վերաբերյալ տեսադասեր են պատրաստում եւ ներկայացնում

1.«Սովորող-սովորեցնող » նախագծի շրջանակներում ՝ իր ուսումնասիրած եւ յուրացրած մոնտաժային ծրագրի մասին վարպետության առցանց դաս է անցկացնում 3.1 դասարանի սովորող՝ Հայկ Մանուկյանը։

2. Էմմանուել Ավագյանը պատմում, ներկայացնում է իր կողմից վերջերս ուսումնասիրած, յուրացրած համակարգչային ծրագրի մասին։

* Ընտրությամբ մաթեմատիկական գործունեություն.

Առցանց դասի ժամանակ 3.1 դասարանի սովորողները ցուցադրում են նաեւ իրենց գիտելիքները՝ որպես բլոգավար։

* Ընթերցողական եւ տեխնոլոգիական ՝

Յուրաքանչյուր սովորող բլոգում կներկայացնի իր ընթերցանության փաթեթը եւ նախագծի ընթացքում իր paint-ով նկարած մուլտֆիլմերը։

* Մաթեմատիկական՝

* Մարզական

Սովորողները ցույց կտան իրենց մարզական հնարավորությունները:

* Բնագիտական

2 thoughts on “«Ելք» ստուգատես՝ «Ես կարողանում եմ». ամփոփում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s