«Ձոն» տեխնոլոգիական նախագիծ

Նախագիծը սկսում ենք իրականացնել մարտի 2-ից մինչև ապրիլի 3-ը

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը — Մայրիկների մանկությունից տեղեկությունների հավաքագրում, բարեմաղթանքների, երգերի նվիրում, բառապաշարի հարստացում , բացիկների ստեղծում, գարնանային բակային աշխատանքների վերսկսում՝ շրջակա միջավայրի մաքրում, պահպանում, ծաղկատունկ:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության -խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում

Միջավայրը՝  դասասենյակ, բնագիտության լաբորատորիա,  բակ

Նախագծի իրականացման ընթացքը

1. Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին /նկարագրել, բնութագրել մայրիկներին/
Տեղեկանալ թե, ե՞րբ է ծնվել մայրիկը /օր, ամիս, տարի/
Ինչպիսի՞ զավեշտալի դեպքեր են եղել նրանց հետ:
Ի՞նչ չեն ունեցել մայրիկները, որ կուզենային ունենալ:
Ի՞նչ երազանքներ են ունեցել և արդյո՞ք կատարվել են դրանք:

Հարցազրույցի միջոցով պարզել մանրամասներ մայրիկների նախասիրությունների և այլնի մասին /սիրած ուտեստը, գույնը, երկիրը, եղանակը/
Մայրիկագովք. ցուցահանդես ցուցասրահի բլոգում, Հարավային դպրոցում
Տոնական բացիկների պատրաստում /թղթային, էլեկտրոնային/
Մայրիկների դիմանկարների շարք Paint-ով, գուաշով
2. Բույսերի, միջավայրի խնամք, սեր: Սերմերով սենյակային բուսերի աճեցում։ Սերմերը ձեռք բերելու համար հաճախել «Գարդենիա» լաբորատորիա։

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն
գարնանային զարթոնքի դիտարկում

Նախագծի արդյունքները՝ բլոգում, սովորողների անհատական բլոգներում, ենթակայքում։

Ամփոփում՝

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s