«Ուսումնական գարուն» նախագիծ


Մասնակիցներ 2.1 դասարանի սովորողներ
Ժամկետ` մարտի 25-ից 29-ը

Նպատակ՝
Մեդիահմտությունների զարգացում
Բանավոր խոսքի զարգացում
Երևակայության զարգացում, տրամաբանության, մաթեմատիկական գիտելիքների հարստացում։
Ընթացք.

Ընտրել Ռոդարիի  կամ  Աղայանիհեքիաթներից, կարդալ, պատրաստել հեքիաթի համար մուլտֆիլմ Paint ծրագրով։ Ֆիլմին կցել ռադոնյութ, վերջնական տեսաֆիլմը տեղադրել Youtube սոցցանցում։

Գրավոր պատասխանել Google Drive ծրագրով պատրաստած առաջադրանքներին։

Գարնանային զբոսանք, ճամփորդություն.
Լուսանկարել գարնանային Երևանը, նկարներն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

  • Մաթեմատիկա—ուսումնասիրել Google Map ծրագրիրը համացանցում յուրաքանչյուրն հաշվում է տնից (նշել հասցեն) մինչեւ դպրոց (Ծովակալ Իսակովի 52/6) ընկած հեռավորությունը (մեքենայով, քայլելով) եւ
    • հորինում 1 խանդիր ժամանակի, հեռավորության վերաբերյալ,
    • կազմում արտահայտություններ ՝մետրը, դեցիմետրը արտահայտելով սանտիմետրի եւ հակառակը։
  • Օրինակ 5դմ 4սմ=54 սմ
  • 1մ 6 սմ= 106 սմ

    Կամ 57սմ= 5 դմ 7 սմ

    Զատիկի նախապատրաստական աշխատանքներ՝

    Զատկական երգերի ունկնդրում, տեսաֆիլմերի դիտում:/նյութերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից/

    Զատկական երգեր՝

    Ճոր պար

    Զնկլիկ

    Բարով եկար, ա՜յ Զատիկ

    Հատված պատարագից. Սուրբ Աստված

    Ներսես Շնորհալի, «Տաղ Հարության»

    Զատկական և Ծաղկազարդի երգեր

    Զատկական ծիսական արարողակարգիխաղերի տեսագրություններ

    Տեսադաս, «Զատիկը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

    Կրկնազատիկը Քոլեջի նախադպրոցական կրթության բաժնում

    Զատկական «Չիք, չիք», «Աղամ, աղամ» խաղերը Հարավային դպրոցում

    Զատկական ձվախաղեր

    Զատկական Կանաչ կիրակին Քոլեջում

    Ծանոթացում զատակական խաղերին.

    Զատկական խաղերի հիմքում ընկած են Ռուդիկ Հարոյանի «Զատիկ» գրքի «Զատկի տոնի ձվախաղեր» բաժնի խաղերը, որոնք ձևափոխված են և հարմարեցված նախ՝ 2-5 տարեկան սաների, ինչպես նաև կրտսեր դպրոցի սովորողների տարիքային խմբին:

    Անհաղթ աքլորը

    Գծում են շրջան, որի մեջ «աքլորները», մեկ ոտքի վրա ցատկոտելով կռվելու են՝ ուսով դիմացինին հրելով: Նրանցից մեկը մյուսին շրջանից դուրս է հանում: Ցանկալի է՝ մյուս ոտքը գետնին չհպել, բայց, փոքրերի դեպքում, կարելի է հոգնած ոտքը փոխել: Հերթով խաղում են ցանկացողները: Պարտվողներ չկան, կա միայն ուրախ խաղ: Դիտողները կողքից վանկարկում են.

    • Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք,
    • Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք:
    • Արագաշարժ թռչունները
    • Թռչունները բաժանվում են 2, 3, 4 խմբի, յուրաքանչյուր խմբի թռչունները կանգնում են իրար ետևից, իսկ խմբերը՝ մեկ գծով իրար կողքի: Խմբերն ունեն դատարկ կողով, որի մեջ պետք է լցնեն խմբերից հավասար հեռավորության վրա գտնվող կողովի ձվերը: Մասնակիցների խնդիրն է՝ կքանստած, թռչունի նման ոստոստալով (զմփիկ թռնելով), կողովի միջի ձվերը հերթով իրենց «բույնը» տեղափոխել:
    • Ճարպիկ թռչունները
    • «Թռչնանոցներն» ընտրում և խաղի են ուղարկում են իրենց ամենաճարպիկ «թռչուններին»՝ յուրաքանչյուրին տալով մեկ ձու: Խաղի համար ընտրում են ազատ տարածք, որի մեջտեղում «բույն» է տեղադրվում, և դրա մեջ մասնակիցների թվից մեկով պակաս ձվեր տեղադրվում: Հնչում է երաժշտությունը, և մասնակիցները ձեռքերը վեր պարզելով սկսում են պարել, պտտվել բնի շուրջը: Երաժշտությունն անակնկալ ընդհատվում է, նրանցից յուրաքանչյուրը փորձում է բնից արագ մի ձու վերցնել: Նա, ով դա անել չի կարողանում, խաղից դուրս է գալիս: Խաղը վերսկսվում է նորից, իհարկե, բնից մեկ ձու ևս պակասեցնելով, և շարունակվում է մինչև մասնակիցներից մեկը կմնա, ով էլ կհամարվի մրցույթի հաղթողը՝ ստանալով «Ամենաճարպիկ» տիտղոսը:

    One thought on “«Ուսումնական գարուն» նախագիծ

    1. […] «Ուսումնական գարուն» նախագծային ամփոփիչ նյութերի դիտում, քննարկում / Բանավոր հաշիվ, արտադրյալ 10:10-11:00՝ Շախմատ՝ խաղում ենք սեղանին, օնլայն 11:00 -11:45`Ուրախ օտարլեզու(Անգլերեն) 11:50 -12:35`Տեխնոլոգիական գործունեություն 12:35-12:55՝ ընդմիջում […]

    Leave a Reply

    Fill in your details below or click an icon to log in:

    WordPress.com Logo

    You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

    Twitter picture

    You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

    Facebook photo

    You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

    Connecting to %s