Նոյեմբերի 12-16-ը աշխատանքային նախագիծ

Խնկոյանական օրեր

Ընթերցանության նյութեր.

«Ճպուռն ու մրջյունը» d5b3d5bad5b8d682d5bcd5b6-d5b8d682-d5b4d680d5bbd5b5d5b8d682d5b6d5a8_d5a1d5a9d5a1d5a2d5a5d5af-d5add5b6d5afd5b8d5b5d5a1d5b6

Առակներ

Վատ ընկերը

Մի անգամ առյուծ արքան մռնչում է կողի ցավից: Գազանները ամեն կողմից գալիս են հիվանդին տեսակցելու: Նրանց մեջ չկա աղվեսը: Մեկն էլ մի պառավ գայլ է, որն ասում է. – Արքա, ախր ի՞նչկա, որ աղվեսը` քեզ չի հարգել ու չի եկել:

Արքան հրամայում է, որ իր մոտ բերեն ըմբոստին: Հինգ-վեց գազան արքայի մոտ են բերում աղվեսին: Աղվեսն ասում է.

– Տեր վեհափառ, որ լսեցի` դու հիվանդ ես, ինձ հո գիտես, հա էստեղ, հա էնտեղ, վերջը գտա ցավիդ դեղը: Գայլի մորթին մուշտակ սարքի, միսը` եփի, խմի տաք-տաք: Հենց որ կքրտնես, կանցնի կողիդ ցավը:

Իսկույն գետնին դրին գայլին: Արքան հագավ գայլի կաշին: Միսը կերավ նախաճաշին: Կողըքրտնեց: Դողը անցավ:

Ագռավն ու աղվեսը

Բախտի բերմամբ, թե պատահմամբ ագռավը պանրի կտոր է գտնում: Առնում է կտուցը, նստում է ծառին: Աղվեսը տեսնում է ագռավին և որոշում է պանիրը խլել: Սկսում է գովաբանել ագռավին: Հրեշտակ է կոչում, աչքերը գովում, թևերը: Ասում է, որ այդպիսի գեղեցիկ թռչունը պիտի որ շատ գեղեցիկ ձայն ունենա: Խնդրում է, որ ագռավը երգի իր համար: Ագռավը անուշ խոսքերից հարբած ու հաճոյախոսությամբ գերված, բացում է կտուցը, որ երգի: Պանիրը վայր է ընկնում: Աղվեսը վերցնում է պանիրը և փախչում:

Աքլորն ու մարգարիտը

Աքլորը քուջուջ անելիս մարգարիտ է գտնում: Պիտանի բան չհամարելով, որոշում է տալ մարգարիտը այն հիմարին, որը գին կտա այդ քարին: Իր համար մեկ գարու հատիկը արժե հազար այսպիսի մարգարտահատիկ:

Կարիճն ու գորտը

Կարիճը խնդրում է գորտին, որ իրեն մեջքին նստեցնի և լճի մյուս ափը տանի: Գորտը նստեցնում է կարիճին իր մեջքին և սկսում է լողալ: Սակայն կարիճը չի համբերում և խայթում է գորտին: Երկուսն էլ խեղդվում են:

Ես

Ագռավը խեցգետին է որսում և կտուցի մեջ առած նստում ճյուղին: Խեցգետինը հարցնում է, թե ով է իրենցից ավելի կեղտոտը: Ագռավը սեղմում է կտուցը և ասում է.

-Դու:

Բայց երբ խեցգետինը հարցնում է, թե ով է իրենցից ավելի նախշունը, ագռավը բաց է անում կտուցը և ասում է.

-Ես:

Խեցգետինը վայր է ընկնում նրա կտուցից և փրկվում է:

Բանաստեղծություններ

ՄԱՍՏԱՆԸ
Կըտի
-կըտի Մաստանը,
Կտիկ մտավ բոստանը,
Ոտով մարգը տրորեց,
Գլխով հողը փորփրեց,
Ծուլի
-ծուլի վեր ելավ,
Իր պոչի հետ խաղ արավ:
Բոստանչին էլ դուրս թռավ
Չար այծիկին ձեռք առավ.
Տվեց, տվեց, տուր տվեց,
Ջանը վրեն քրքրեց,
Քամուն տվեց մազերը,
Տեղից հանեց պոզերը,
Հանած պոզերի տեղը
Լցրեց աղ ու տաքդեղը.
Քոլիկ դարձավ Մաստանը
Էլ չէր մտնում բոստանը:

Նախագծի իրականացումն ըստ շաբաթվա օրերի եւ գործունեության ձեւերի՝

Նոյեմբերի 12, երկուշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05 ուրախ օտար լեզու՝ Լ. Խալաթյան/ մայրենի- անծանոթ տեքստի ընթերցում՝Ա.Խնկոյան «Ճպուռն ու մրջյուն»
10:10-11:00՝ Շախմատ
11:00 -11:45` Տեխնոլոգիական գործունեություն՝ PowerPoint ծրագիրը՝ որպես գրատախտակ. նկարում ենք բանաստեղծության մեջ ձմեռվան վերաբերվող հատվածը Paint-ով, հենց PowerPoint ծրագրի մեջ։Նշում վերնագիրը, սլայդը պահպանում Jpeg ֆորմատով
11:50 -12:35` Ընդմիջում
12:35 -13:05`Մաթեմատիկա-բանավոր հաշվարկ, թեմա՝«երկնիշ թվին միանիշ թվի գումարում կարգային անցումով»
13:00 -13:35` Մայրենի՝աշխատանք տեքստի վրա. Ընդգծել «Ճպուռն ու մրջյունը» բանաստեղծության մեջ հանդիպող «չարաճճի» բառերը. բառեր, որոնց գրությունն ու արտասանությունը տարբեր են, Ուրախ օտար լեզու՝ Մ.Քալանթարյան

Նոյեմբերի 13, Երեքշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Ուրախ օտար լեզու Լ. Խալաթյան/լող
10:10-11:00՝  լող
11:00 -11:45` լող
11:50 -12:35` Ուսումնական ագարակ՝ միասնական նախագիծ Լ. Խալաթյանի հետ
12:35 -13:05`Ընտրությամբ գործունեությունբանավոր մաթեմատիկա
13:00 -13:35`Մայրենի՝ Աթ. Խնկոյանի առակների ընթերցում, քքնարկում

Նոյեմբերի 14, չորեքշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05“ Երգերաժշտություն՝ ազգային խաղիկների, խաղերգետի կատարում, նկարահանում Հանրային հեռուստատեսության համար(Հ1)
10:10-11:00` Աշխատանք Հայոց լեզու գիրքտետրերով:
11:00 -11:45` Մաթեմատիկա՝ էլեկտրոնային առաջադրանքներ/ Ուրախ օտար լեզու՝ Մ.Քալանթարյանընդմիջում
11:50 -12:35`Շրջակա՝ բակային աշխատանքներ
13:00 -13:35`Մաթեմատիկա՝ էլեկտրոնային առաջադրանքներ/ Ուրախ օտար լեզու՝ Լ. Խալաթյան

Նոյեմբերի 15, Հինգշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05`Մայրենի՝ հորինում ենք պատմություն՝«Ծույլ մրջյունի արկածները»

10:10-11:00՝ Շրջակա՝ բնության երեւույթների մասին ֆիլմի դիտում, եղանակային փոփոխությունների քքնարկում
11:00 -11:45` Powerpoint ծրագրի նոր գործիքների կիրառում
11:50 -12:35` Ընդմիջում
12:35 -13:05`Ընտրությամբ գործունեությունբանավոր մաթեմատիկա
13:00 -13:35` Ուրախ օտար լեզու՝ Մ.Քալանթարյան

Նոյեմբերի 16, Ուրբաթ

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05`Ուրախ օտար լեզու՝ Մ.Քալանթարյան/մայրենի՝Ա.Խնկոյան «Ճպուռն ու մրջյունը» դերերով ընթերցանություն(հեղինակ, Ճպուռ, Մրջյուն)
10:10-11։05- մաթեմատիկա՝ հորինում ենք խնդիրներ, նկարում տվյալ խնդիրը Paint-ով, կցում Powerpoint էլ. տետրի մեջ։

11:10-12:00 ՝Ուրախ օտար լեզու՝  Լ. Խալաթյան
12:00 -13:35` նշում ենք Կառոլինայի ծննդյան ծեսը

Շաբաթվա ամփոփումը՝

Ազգային խաղիկների, խաղերգերի կատարում, նկարահանում Հանրային հեռուստատեսության համար(Հ1)

Անգլիախոսները՝ Ագատակում՝https://tamaramarimyan.wordpress.com/2018/11/18/հերթական-այցը-ուսումնական-ագարակ/

Կարոլինայի ծննդյան ծեսը՝ լուսանկարներով

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s