Կրթահամալիրում հոկտեմբերի 22-26-ը նախագծային ուսուցման շաբաթ է եւ մենք հանդես կգանք բնագիտական նախագծերով։
Առաջին նախագիծը՝ «Իմ թաղարը» նախագիծն է։
Նախագծի իրականացման օրը, ժամը՝ 23.10.2018, 10:30
Հիմնականում երկու ամիս, սակայն խնամքը անընդհատ
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 2-1 դասարանի սովորողներ։
Նպատակը
1. Դասասենյակում եւ տանը թաղարային բույսերի աճեցում և խնամք:
2. Փոքր հասակից սիրո և հոգատարություն սերմանում դեպի բույսը, դեպի շրջապատը:
3. Ինքնուրույն անհատի ձևավորման նոր որակ:
4. Ջրի մեջ կտրոնի արմատակալումից և թաղարի մեջ տնկելուց հետո բույսի խնամքին ինքնուրույն հետևելու կարողության ձեռք բերում
5. Բույսերի բազմացման և խնամքի տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների հաղորդում:
6. Օգտակար և վնասակար բույսերի տարբերակում։
Արդյունքում՝
1. սովորողների խմբասենյակում եւ տանը ունենալ սեփական ձեռքերով աճեցրած օգտակար սենյակային թաղարով բույսեր :
2. Փոքրիկ անհատի ձևավորում՝ հոգատար բույսի և շրջապատի նկատմամբ, որը տիրապետում է բույսերի բազմացման և խնաքի տեխնոլոգիական հմտություններին՝ իր ձեռք բերած նոր կարողությունների օգնությամբ:
3.Ունենալ էկոլոգիապես մաքուր կանաչ սենյակներ:
Նախագիծը իրականացնելու համար՝
- Առաջին փուլ՝ ուսումնական քայլերթ «Գարդենիա» ջերմոց-լաբորատորիա
Քայլուղին՝ Հարավային դպրոցից սովորողները քայլում են Բաբաջանյան փողոց-Մայր դպրոց- Արեւելյան դպրոցի լանջերով- Քոլեջ։
Սովորողները հագնում եմ սպորտային, հարմար կոշիկներ, բամբակյա հագուստ, արեւային գլխարկ,
Իրենց հետ վերցնում են
1. տնից բերած գազարը, խնձորը, հազարի տերեւները ջերմոցի կենդանիների համար
2. Շշով ջուր
3. Սանիտարական արկղիկ
- Երկրորդ փուլ՝ ծաղիկների կտրոնների տեղադրում ջրի մեջ՝ մինչ արմատակալում( տեւողությունը՝ երկու շաբաթ)
- Երրորդ փուլ՝ թաղարների ձեռք բերում՝ կարող է լինի անհատական ձևավորում, արմատակալած կտրոնների տեղափոխում հողով թաղարների մեջ. տիկին Շողիկի այցելությունն ու գործնական պարապմունքը, ով մեզ մանրամասն ինֆորմացիա կտա յուրաքանչյուր բույսի մասին, թե ինչպես է պետք հետագայում խնամել տվյալ ծաղիկը, նրա անվան գրանցում-իմացում
Չորրորդ փուլ՝ մշտական տեսչության սահմանում՝ հետևելու արդյունքներին և խորհրդատվության ապահովում:
Նախագծի պատասխանատուներ՝ Ջերմոց-լաբորատորիա, դասվար-ուսուցիչ
Երկրորդ նախագիծը՝ «Թթուդրիկ»
Նախագծի իրականացման օրը, ժամը՝ 26.10, 9:35-11:00