Անկախության տոն, բարձունքի նվաճում. նախագիծ, ամփոփում

Ըստ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ուսումնական պլանի  սահմանված կարգի ուսումնական ճամփորդությունները  սովորողների ուսումնական գործունեության բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է

Օրը` սեպտեմբերի 20

Ժամը`9:00-16:00

Վայրը` Բուժական գյուղ, Թեղենյաց վանք

Երթուղին` Հարավային դպրոց-իսակովի պող.-Հալաբյան-Դավիթաշեն-Զովունի-…

Մասնակիցներ` Հարավային դպրոցի 2.1 դասարանի սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ։

Նպատակը

  • Հայրենաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով:
  • Սովորողների ուսման կազմակերպում ճամփորդության միջոցով:

 Խնդիրները

  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
  • Տեղեկատվության փնտրտուք
  • Ձեռք բերած տեղեկությունները համադրելու, համեմատելու, դրանց մասին տեղեկատվություն պատրաստելու և ներկայացնելու կարողությունների զարգացում
  • Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Ընտանիքին ներառել դպրոցական կրթությանը, մասնակից դարձնել ուսումնական գործընթացին
  • Սովորողների ֆիզիկական զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում, մշակում: ճանաչողություն

 Նախագծի իրականացման նկարագրություն

Սովորողները`

  • Միասին ընտրում են բարձունքը` (այս անգամ Բուժական, Թեղենյաց վանք)
  • Տեղեկություններ են հավաքում տվյալ բարձունքի մասին
  • Հաշվարկներ են կատարում
  • Աշխատանքի բաժանում են կատարում
  • Մշակում են կանոնները
  • Տեղում հանրօգուտ աշխատանք են իրականացում
  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, հանդիպող բնակավայրերը
  • Հանդիպած հետաքրքիր մարդիկ, տեսարաններ, ժամանակը, կանգառները

 Աշխատանքի ընթացքը

 2-րդ դասարանում սկսում ենք ծանոթանալ  և հաղթահարել ամենամոտ և հեշտ հաղթահարելի բարձունքները: Համացանցի և հանրագիտարանների օգնությամբ հավաքել տեղեկություններ տվյալ բարձունքի մասին:

Ճանապարհորդությունն ավելի կազմակերպված և ավտանգ դարձնելու համար նախորոք պետք է մշակել կանոններ և հետևել այդ կանոններին:

Ճանապարհորդության հայտը պետք է լրացնել սովորողների հետ միասին: Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր երեխա պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներն ըստ նախասիրությունների բաժանվում են խմբերի: Օրինակ` սանիտարների խումբը, որն իր հետ կունենա անհրաժեշտ բժշկական պարագաներ և անհրաժեշտության դեպքում կօգնի վնասված կամ հիվանդ երեխային:

Մաթեմատիկների խումբը կհաշվարկի ճամփորդության ծախսերը, վարորդի օգնությամբ կգրանցի ճանապարհի երկարությունը, որքան ժամանակում կհասնենք նշված վայրը, կփորձենք քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը:

Սննդի պատասխանատուները կկազմեն սննդի ցուցակը, կհաշվեն սննդի ծախսերը, կպատրաստեն բուտերբրոտները և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:

Լրագրողների խումբը պետք է ներկայանա ՏՀՏ միջոցներով: Տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ` կայքի նյութը, ֆոտոշարքը կամ ֆիլմը պատրաստելու համար:

Կարող է լինել բնագետների խումբ: Այդ խումբը կարող է կազմակերպել տեղանքի մաքրումը,

 հանրօգուտ աշխատIMG_1407անքը, ձեռք բերել բույսերի, տերևների, քարերի տեսակներԴասարանում քննարկելու, ծանոթանալու և ձեռարվեստին որպես նյութ օգտագործելու համար

 Ամփոփումը՝

  • Դասարանում յուրաքանչյուր սովորող պատմում է իր ամփոփումը և ուղարկում բոլորին.
  • Մասնակիցները դասարանում քննարկում են։

Ակնկալվող արդյունքները՝

  • Ես և շրջակա աշխարհը` ծանոթանում են տեղանքին
  • Մայրենի լեզու `հավաքում են տեղեկություններ, պատմում և գրում են իրենց տեսածի և լսածի մասին
  • Մաթեմատիկա` կատարում են չափումներ և հաշվարկներ
  • ՏՀՏ հմտություններ` ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառում, ֆոտոշարքի և ֆիլմի
  • ստեղծում

Ճամփորդության ամփոփում`

Նախապատրաստական աշխատանքներ`

Ֆիլմ առաջին` համացանցում տեղեկություններ են փնտրում Բուժական գյուղի մասին և ընթերցում։

Ֆիլմ երկրորդ` մեր նոր ճամփորդ ընկերները։

«Ես ճամփորդ եմ» Paint նկարների շարք.

This slideshow requires JavaScript.

Հասմիկ Մելքոնյանի պատումը ֆիլմի տեսքով

Կարոլինա Եսայանի պատումը`

Հինգշաբթի  օրը մենք  դասարանով  գնացինք  ճամփորդության   դեպի Բուժականի  Թեղենյաց  վանք: Այնտեղ  շատ  ուրախ   օր  անցկացրեցինք:  Սար  բարձրացանք,  տարբեր  մրցութային  խաղեր  կազմակերպեցինք:  Երբ  շատ  քայլեցինք,  որոշիցինք  մի  փոքր  հանգստանանք  և   հաց  ուտենք:  Այնուհետև   մենք  մտանք  եկեղեցի  և  այնտեղ   երգեցինք: Մեր   էքսկուրսիան   շատ  հետաքրքիր   անցավ:  Ես  շատ  եմ  սիրում  ճամփորդել:  Երազում  եմ  տարբեր  երկրներ  տեսնել:

Արամ Բադալյանի պատումը`

Ճամփորդություն դեպի Բուժական

Սեպտեմբերի 20-ին մենք դասարանով գնացել էինք ճամփորդության: Առավոտյան մենք գնացինք դպրոց, երգեցինք, հետո երթուղայինով գնացինք Բուժական: Երբ հասանք տեղ, երթուղայինից իջանք ու բարձրացանք եկեղեցի: Այնտեղ մենք հեռախոսով նկարեցինք, երգեցինք արև-արև երգը: Հետո իջանք ներքև, հաց կերանք, խաղացինք ու վերադարձանք մեր դպրոց: Բուժականում մենք շատ ուրախ օր անցկացրեցինք:

 Թոմ Մնացականյանի պատումը`

Ճամփորդություն  դեպի  բուժական

Այսօր    մենք    կարողացանք    սար   բարձրանալ   և    բարձրունք     հաղթահարել :   Այնտեղ      մենք     նախաճաշեցինք    և      տեսանք     քանդված    եկեղեցի: Այդ  եկեղեցին     11  – րդ  դարի       եկեղեցի     էր: Այնտեղ    մենք     երգեցինք   2  երգ:

Րաֆֆի Գրիգորյանի պատումը`

Մենք ամսի քսանին գնացինք Բուժական գյուղ , որպեսզի բարձունք հաղթահարենք ։ Այնտեղ տեսանք մի գետ և նրա վրայով անցանք։ Հետո մենք բարձրացանք և տեսանք Թեղենյանց Վանքը ։ Երբ տարածքը ուսումնասիրեցինք, երգեցինք, նկարվեցինք, իջանք անտառ։ Այտեղ սեղան կար , նստեցինք և քաղցրավենիքներ կերանք , ինչպես նաեւ հյուրասիրեցինք իրար: Մենք լավ անցկացրեցինք մեր ժամանակը և վերադարձանք Երեւան։

 

Գործունեություն-ամփոփում`

Մեր ճամփորդության, հաղթահարած բարձունքի մասին պատմող ֆիլմը

 

 

 

One thought on “Անկախության տոն, բարձունքի նվաճում. նախագիծ, ամփոփում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s