Հորինում են սովորողները

Կարեն Մարգարյան

Աստղաամպ

Լինում է չի լինում մի Աստղաամպ է լինում: ​Էս Աստղաամպը ապրում է ամպիկի և աստղիկի մեջ, բայց նա երջանիկ չէր: Մի օր նա գնացել էր երկնածով, որ հանգստանա: Այդ ժամանակ նրա երջանիկ օրերից մեկը եղավ որովհետև, այդ օրը նա տոնելու էր ծննդյան հնգամյակը: Աստղաամպը տասնըհինգ տարեկանում ունցավ մեկ ընկեր նա Լուսանձրևն է: Նա Ապրում է արևահողի վրա մոլորակապատից պատրաստված լուսնատանը և պահում է մեկ աստղակով, տնկել է մոլորակածառ և տիեզերածաղիկ: Լուսանձրևը տաս անգամ է հրավիրել աստղամպին, բայց նա կարողացել է գալ երկու անգամ: Աստղաամպը տեսել է, թե ինչպես է լուսնաքարը ընկել մոլորակապաղպաղակի վրա, իսկ դրա վրա գտնվում է Լուսանձրևի լուսնատունը և ջարթուփշու եղել: Բայց ամենալավ նորությունը դրանից հետո այն էր, որ նա և իր ընկերը լավ ուսում ստացան և սկսեցին կարդալ երկնագրքի առակները; Մի լավ բան էլ տեղի ունեցավ նրանք տեսան իրենց առաջին արևալուսնին:

Տիգրան Գրիգորյան
Յոոդաա

Հեռավոր տիեզերքում ապրում է մի ուրախ այլմոլորակային, որի անունն է Յոոդաա: Ամենից շատ Յոոդաան սիրում էր նայել աստղերին և հաշվել որքան են աստղերը: Նրա մոլորակը, երկնագույն Յունտան է: Այնտեղ լուսինը դեղին է, իսկ արեվը կարմիր: Յոոդաան սիրում է գնալ հյուր, խաղ անել ընկեների հետ, կարդալ գիրք և թեյ խմել: Բայց բոլորից շատ Յոոդաան սիրում է քնել և տեսնել հետաքրքիր երազներ:

Արարատ Ոսկանյան

Տիեզերքով թռչելիս տղան մի տիեզերագունդ տեսավ և գնաց տիեզերագնդին մոտիկ:Տղան արևածագին արթնացավ լուսինը դեռ երկնքում երևում էր:Մի քիչ զբոսնելուց հետո տեսավ աստղագիտարան:Աստղագիտարանում ամեն ինչ աստղից էր:Նա մեկ հատ երկնաքար տեսավ և որոշեց այն գնել:

Անահիտ Վերմիշյան

ԱՐԵՎԸ
Արևը շատ էր հոգնել, կորցրել էր ուժը և չէր կարողանում լուսավորել և տաքացնել տիեզերքը: Մի օր նա որոշեց հանգստանա: Հաջորդ օրվանից նա դուրս չեկավ:

Մոլորակներն ու աստղերը չէին լուսավորվում, նրանք դողացնում էին ցրտից: Լուսինը չդիմացավ և գնաց Արևի մոտ, խնդրեց, որ նա վերադառնա: Արևը մտածեց, որ սխալ կլինի, եթե չօգնի աստղերին ու մոլորակներին: Նա արագ արթնացավ և վերադարձավ: Բոլորը շատ ուրախացան և շնորհակալություն հայտնեցին նրան:

Մարկ Հովհաննիսյան

Մոլորակ

Մի օր Երկիր մոլորակը մտածում է, թե ինչու է ինքն անընդմեջ պտտվում, և որոշում է մի քիչ էլ թռչկոտել ու չի զգում, որ հեռանում է Արևից: Երբ ուշքի է գալիս նկատում է, որ ամբողջովին սառել է: Նա սկսում է փնթփնթալ, բարկանալ Արևի վրա, քանի որ մտածում էր, որ Արևն իր գործը լավ չի անում: Հանկարծ նկատում է, որ Արևն իր կողքը չէ: Միայն այդ ժամանակ է հասկանում, որ ամբողջ մեղավորն ինքն է, որ պետք չէր թռչկոտել, պետք էր հանգիստ պտտվել: Նա ամեն ջանք գործադրում է և նորից վերադառնում իր տեղն ու սկսում հագիստ պտտվել: Երկիրն հասկանում է, որ ամեն ինչ իր պատճառն ունի:

Սեդա Մարգարյան

Մոլորակավագր

Լինում է չի լինում, մի մոլորակավագր է լինում նա շատ էր երազում նայել աստղադիտակից և գնալ աստղադիտարան որ տեսներ աստղերը և արևը նույնպես,նրանք արդեն մոլորակ էին դուրս եկել, որ խաղաին ընկերների հետ,մոլորակաշան հետ, աստղազարդի հետ, աստղալուսնի հետ և այլն: Մի ժամանակ եկրաշարժ եղավ և նրանք թռան երկինքի վրա: Եվ անմիջապես եկավ տիեզերագնացը, նրանց հետ տարավ մոլորակ և ասաց .

–Սրանից հետո ` զգույշ եղե՜ք։ Եղա՞վ, ես գնացի տուն, հաջողությու՜ն  ընկերներ։

Լուիզա Եղիազարյան

Աստղամոլորակը ապրում էր տեզերքում: Նա նախանձում էր աստղին, որ նրան սաղ սիրում էին իսկ իրան չէ: Նա չեր սիրում նաել աստղի համերգները:
Մի անգամ նա գնաց աստղի տուն: Գնացել է և ասել է որ նա իրեն չի սիրում աստղը ասաց բա չես հիշում որ դու սիրում էիր նայել իմ համերգները աստղամոլորակը հիշեց նաեց աստղին ու ասաց կներես ես ել չեմ նախանձի քեզ ու նրանք դարձան ընկերներ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s