05.10-09.10.2015 Աշխատանքային ծրագիր

Ամփոփում ենք  <<Իմ բակը>> նախագիծը. սովորողների պատրաստած ներկայացումներից ընտրում ենք այն բակը, որտեղ պետք է իրականացնենք էկոակցիա: Ամփոփումը լրագրող սովորողները ներկայացնում են ֆիլմի տեսքով:

Բնապահպանության մասին մուլտֆիլմի դիտում/ Աղբը/

<<Տիեզերք>> նախագիծ

Նախագիծն իրականացվում է հետևյալ թեմատիկ միավորներով

o   Արև

o   Լուսին

o   Աստղեր

o   Մոլորակ

o   Համաստեղություններ

Բովանդակությունն ըստ գործունեության ձևերի

Լեզվագործունեություն – մեդիատեխնոլոգիա

,Լճակի մեջ նետված քարը,,  հնարի կամ ,, Պրիզմա՚,, մեթոդի  կիրառմամբ երկանդամներ ենք կառուցում, ստեղծում զվարճալի բառակապեր, հորինում պատմություններ:  Պատմությունները  մուտքագրում ենք, ընթերցում, հարցեր առաջադրում, նոր ավարտ հորինում :

Տիեզերք,արև, լուսին, աստղ, մոլորակ և այլ  բառարմատներով բառեր են կազմում, նոր բառեր հորինում, բացատրում  դրանց իմաստը: Բառարանների օգնությամբ դուրս ենք բերում համանունները: Ընտրում մեզ առավել դուր եկած համանունը, պատճառաբանում ընտրությունը:

Տրված բառերով առած—ասացվածներն ենք հորինում, գրի առնում  կամ տեսաձայնագրում: Այս աշխատանքի մեջ ներգրավում ենք նաև ընտանիքի անդամներին, այլ դպրոցում սովորող ընկերներին, ծանոթներին:

Գուգլ պահոցի ձևաթղթի միջոցով կազմված առաջադրանք ` Արեգակն ու ծիածանը

Խմբայինաշխատանք—մեդիատեխնոլոգիա— մայրենի լեզու

Քայլ 1.Տեքստը ընթերցում ենք, բաժանում փոքրիկ հատվածների:

Քայլ 2.   Յուրաքանչյուր խումբ ընթերցում է  իրեն բաժին ընկած հատվածը:

Քայլ 3.Ուշադիր ընթերցելուց հետո, հատվածը ներկայացնում է նկարի տեսքով:/Պեյնթով/

Քայլ 4.Աշխատանքն ավարտելուց հետո խմբերը ներկայացնում են աշխատանքները:

Քայլ 5.Կարդում են իրենց նկարին համապատասխանող հատվածը և ձայնագրվո

Smart notebook ծրագրով կազմված դաս՝ մոլորակների վերաբերյալ:/ Մոլորակների անունները, հերթականությունը/

Մոլորակների մասին ուսուցողական ֆիլմերի , 2, 3  դիտում:

Ուսումնասիրոմ ենք բնության երևությները՝ անձրև, ծիածան, քամի, ձյուն և դիտում ուսումնական ֆիլմեր:

Ծիածան

Կարծում եմ բոլորս էլ տեսել ենք ծիածան երկնակամարում, սակայն քչերս գիտենք ծիածանի առաջանալու պատճառը, և թե ինչու են 7 գույները ունենում միշտ միևնույն դասավորվածությունը՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապեւյտ, մանուշակագույն: Այժմ կփորձենք բացահայտել ծիածանի գաղտնիքները: Եվ այսպես, այն առաջանում է, երբ լույսն անցնում է ջրի կաթիլի միջով, և լույսի բեկումը առաջացնում է մեզ ծանոթ բազմագույն կամարը, իսկ գույների դասավորվածությունը պայմանավորված է 3 հիմնական գույներով՝ կարմիր, կապույտ, դեղին, որոնցից էլ առաջանում են մնացած գույները: Սակայն, որպես գաղտնիք ասեմ, որ իրականում ծիածանը բաղկացած է միլիոնավոր գույներից և երանգներից, սակայն մեզ խտացված երևում են այս 7 գույնը:

Ինչու՞ է երկինքը կապույտ / Ընթերցարան 3 , էջ 54/

Թռչունի մտածմունքը, էջ 3

Ճանապարհորդություն դեպի լուսին , էջ 55

Մաթեմատիկա  –մեդիատեխնոլոգիա

Քայլ 1. Ընթերցում ենք ինտերնետային կայքերից կամ այլ աղբյուրներից ընտրված տեքստը :

Քայլ.2  Ընդգծում ենք մաթեմատիկական տվյալներ պարունակող, կամ տրամաբանական լուծում պահանջող հատվածները:

Քայլ 3. Հատվածներն առանձնացնում ենք տեքստից ու իրական տվյալներից օգտվելով,  տարատեսակ պահանջներ ձևակերպելով,  խնդիրներ ենք կազմում:

Քայլ.4 Բոլոր խնդիրները հավաքվում ենք, նկարազարդում ու  խնդրագիրք ստեղծում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s