«Իմ բակը», ուսումնական նախագիծ

IMG_9346Սա նախագիծ է նախագծի մեջ. Ներառված է «Տիեզերք, Երկիր մոլորակ» նախագծի մեջ:

Նախագծի մասնակիցները՝ Հիմնական դպրոցի 3-րդ դասարանցիներ

Ժամկետները՝ սեպտեմբերի 25 – հոկտեմբերի 20-ը

Իրականացման վայրը՝ սովորողի տան բակում

Նպատակը՝

  • Համախմբել սովորողներին, բնակիչներին մեկ ընդհանուր նախաձեռնության շուրջ` ի բարելավումն շրջակա միջավայրի
  • Հանրության ուշադրությունը հրավիրել իրենց թաղամասի բնապահպանական խնդիրների վրա
  • Իրականացնել էկոլոգիական աշխատանքներ` ներգրավելով բնակիչներին:
  • իրականացնել ուսումնական ճամփորդություն

Խնդիրները՝

  • Բնագիտական և բանպահպանական գիտելիքների և հմտությունների զարգացում
  • Գրագետ խոսքի կարողությունների զարգացում
  • Տեղեկություններ հավաքելու և տարածելու հմտության զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Մեդիահմտությունների կիրառում և զարգացում

Նախագծի ընթացքը

Նախապատրաստական աշխատանքներ

Սովորողները նախապես լուսանկարում են իրենց բակը, հատկապես, եթե կան աղտոտված տարածքներ, լուսանկարում են այդ տարածքները: PowerPoint ծրագրով պատրաստում են պրեզենտացիաներ, որտեղ նշում են իրենց հասցեն, թե ինչ հեռավորության վրա է գտնվում մեր դպրոցից/օգտվում են Google Maps ծրագրից/:

Այնուհետև յուրաքանչյուր սովորող ներկայացնում է իր պրեզենտացիան, բոլոր ներկայացումներից ընտրում ենք մեկը՝ այն տարածքը , որտեղ, ըստ սովորողները, անհրաժեշտ է շտապ բնապահպանական ակցիա իրականացնել:

Սովորողները բաժանվում են խմբերի:

Աղբ հավաքողներ, ովքեր հավաքում են աղբը բակի տարածքից, լցնում տոպրակների մեջ և նետում աղբատարը:

պլեներական խումբ, սովորողների խումբ, ովքեր բակերի խաղահրապարակներում կնկարեն բնանկարներ և կնվիրեն բնակիչներին:

Լրագրողների խումբ/ 2 հոգի/, սովորողներ, ովքեր պատասխանատու են յուրաքանչյուր գործողության լուսաբանման համար:

Անհրաժեշտ նյութեր և պարագաներ ըստ համապատասխան խմբերի

Աղբ հավաքողներ- աղբի սև տոպրակներ, ձեռնոցներ, գոգնոցներ

պլեներական խումբ- գուաշներ, գուաշի համար նախատեսված սպիտակ թղթեր, կարմիր շապիկներ, ջրամաններ, վրձիններ

Լրագրողների խումբ- ձայնագիրչ, թվային ֆոտոխցիկ, հեռախոս, նեթբուք

Նախագծի արդյունքում ակնկալվում է.

  • Սովորողները կիրականացնեն«Ես կարող եմ, իսկ դու կարո՞ղ ես» Ֆլեշմոբ՝ փորձելով անցորդներին համոզել մաքրել մի փոքր տարածք`տրամադրելով ձեռնոցներ և տոպրակ:
  • Աղբից մաքրել գոնե մեկ բնակելի տարածք և նպաստել այդ բակի հետագա աղտոտման կանխարգելմանը
  • Սովորողները պատրաստում են անհատական նյութեր օրվա իրականացրած էկոճամփորդության վերաբերյալ

Նախագծի ամփոփում.

Ստորև ներկայացվում է սովորողների նախագծային աշխատանքները.
https://tamaramarimyan.wordpress.com/2015/10/07/իմ-բակը-նախագծային-աշխատանքներ/
https://tamaramarimyan.wordpress.com/2015/10/05/իմ-բակը-2/

Եվ նախագծի շուրջ իրականացրած ուսումնական ճամփորդությունը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s