Իմ դպրոցի բակը. ուսումնական նախագիծ

  Իմ դպրոցի բակըIMG_1408

Ուսումնական նախագիծ, որը ուղղված է շրջակա միջավայրի պահպանությանը

Ամեն  տարի` հունիսի 5-ին, ամբողջ աշխարհը նշում է շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը:  

Այս օրենքի ընդունման հիմք հանդիսացավ հետևյալ միտքը, այն մասին, որ երկիր մոլորակի վրա աղտոտվածությունը այն մակարդակի է հասել, որ կամ մարդկությունը վերջ կտա աղտոտմանը, կամ աղտոտումը վերջ կտա մարդկությանը: 

Նախագծի նպատակը՝

Կանխել Հիմնական դպրոցի տարածքի շարունակական աղտոտումը:

Խնդիրները՝

  • Բնագիտական և բանպահպանական գիտելիքների և հմտությունների զարգացում
  • Գրագետ խոսքի կարողությունների զարգացում
  • Տեղեկություններ հավաքելու և տարածելու հմտության զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Մեդիահմտությունների կիրառում և զարգացում

Նախագծի տևողությունը

Սա նախագիծ է նախագծի մեջ. Ներառված է ՙԵս՚ և ՙՏիեզերք, Երկիր մոլորակ՚ նախագծի մեջ: Տևողությունը սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 15:

Նախագծի ընթացքը՝

Սովորողները բաժանվում են 5 հոգանոց խմբերի:

Աղբ հավաքողներ, ովքեր հավաքում են աղբը ողջ դպրոցի տարածքից, լցնում տոպրակների մեջ և նետում հարևան շենքի աղբատարը:

Ցուցարարերի խումբ, ովքեր զրույցներ կվարեն հարակից շենքերի բնակիչների հետ, հանդես կգան բնապահպանական կոչերով:

պլեներական խումբ, սովորողների խումբ, ովքեր կայցելեն հարևան թաղամասի բակեր և խաղահրապարակներում կնկարեն բնանկարներ և կնվիրեն բնակիչներին:

Լրագրողների խումբ/ 2 հոգի/, սովորողներ, ովքեր պատասխանատու են յուրաքանչյուր գործողության լուսաբանման համար:

Նախագծային աշխատանքների մասին պատմում են սովորողները. դիտե՛ք

Նախագիծը կիրականացվի Ես և շրջակա աշխարհը ուսումնական պարապմունքների ժամանակ:

Անհրաժեշտ նյութեր և պարագաներ ըստ համապատասխան խմբերի

Աղբ հավաքողներ- աղբի սև տոպրակներ, ձեռնոցներ, գոգնոցներ

Ցուցարարերի խումբ- իրենց ձեռքով պատրաստված պաստառներ, կանաչ գլխաշորներ, սպիտակ շապիկներ

պլեներական խումբ- գուաշներ, գուաշի համար նախատեսված սպիտակ թղթեր, կարմիր շապիկներ, ջրամաններ, վրձիններ

Լրագրողների խումբ- ձայնագիրչ, թվային ֆոտոխցիկ, հեռախոս, նեթբուք

Նախագծի արդյունքում՝

Բոլոր աշխատանքները հրապարակվում են բլոգում, դպրոցի ենթակայքում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s