Մաթեմատիկա. ծրագիր՝ 2-րդ դասարան

.ուսումնական պլան.

Տարրական դպրոցի մաթեմատիկա առարկայի նպատակներն են սովորողի մոտ ձեւավորել եւ զարգացնել տրամաբանական, լեզվական եւ ալգորիթմական մտածողություն, կռահելու կարողություն,սովորեցնել ձեռք բերած գիտելիքները եւ կարողությունները կիրառել տարբեր գործնական խնդիրներ լուծելիս,զարգացնել
սովորողի ուշադրությունը, դիտողականությունը,հիշողությունը,աշխատասիրությունը,
նպատակասլացությունը,համբերությունը,ինքնուրույնությունը,հնարամտությունը,
սերմանել վստահություն սեփական ուժերի նկատամբ:
Ուսումնական գործիքներ.

Էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, համակարգիչ (ներբեռնված Smart Notebook ծրագրով),նոթբուք-նեթբուքեր(ներբեռնվածSmart Notebookծրագրով)քանոն,մետր, ժամացույց,վայրկյանաչափ,հաշվեձողիկներ,դիդակտիկնյութեր, համրիչներ:

Երկրորդ դասարան -144 ժամ

Ուսումնասիրել 20-ից մեծ երկնիշ և եռանիշ թվերը, դրանց համեմատումը, գումարման և հանման գործողությունները 1000-ի սահմանում, գաղափար տալ բազմապատկման և բաժանման գործողությունների մասին, շարունակել ծանոթացումը երկրաչափական մարմինների, պատկերների, մեծությունների, դրանց չափման միավորների հետ, ձևավորել հարց ձևակերպելու կարողություն:

 Երկնիշ թվեր:
Աղյուսակներ: Դրանց օգտագործումը երկնիշ թվերի գրության համար:
20-ից մեծ երկնիշ թվեր, դրանց գրառումը.տասնավորներ և միավորներ:
Տարվա ամիսները և դրանց օրերի քանակը:
Երկնիշ թվերի համեմատումը:
Երկնիշ թվերի գումարումը և հանումն առանց կարգային անցումների:
Երկնիշ թվի կլորացումը մինչև մոտակա տասնյակը:
Գումարման գործողության հատկությունները:
Երկնիշ թվերի գումարումը և հանումը, որոնց արդյունքը կլոր թիվ է:
Երկնիշ թվերի գումարումն ու հանումը:
Տվյալների հավաքագրում հարցումների միջոցով:
Տվյալների ներկայացում աղյուսակների միջոցով:
Խնդիրների լուծում:
Եռանիշ թվեր
Հարյուրյակ:
Հաշվում հարյուրյակներով:
Կլոր հարյուրյակների անվանումը և գրառումը:
Եռանիշ թվերի համեմատումը. Եռանիշ թվի ներկայացումը կարգային
գումարելիների գումարի տեսքով:
Հազարի սահմանում թվերի գումարումն ու հանումը:
Խնդիրների լուծում: Հայտնի և անհայ տվյալներ:
Գծապատկերների , աղյուսակների օգտագործումը խնդիրների լուծման ընթացքում:
Բազմապատկում և բաժանում
Բազմապատկման գործողությունը:
Բազմապատկման տեղափոխական հատկությունը:
Բազմապատկում 1-ով և 0-ով:
Բազմապատկում 2-ով:
Բաժանման գործողության իմաստը:
Զույգ և կենտ թվեր:
3-ով բազմապատկելու և 3-ի վրա բաժանելու աղյուսակ:
Բազմապատիկներ:
4-ով բազմապատկելու և 4-ի վրա բաժանելու աղյուսակ:
Մի քանի անգամ մեծացնելուն և փոքրացնելուն վերաբերող խնդիրներ:
5-ով բազմապատկելու և 5-ի վրա բաժանելու աղյուսակ:
Բաժանարարներ:
6-ով բազմապատկելու և 6-ի վրա բաժանելու աղյուսակ:
7-ով բազմապատկելու և 7-ի վրա բաժանելու աղյուսակ:
8-ով բազմապատկելու և 8-ի վրա բաժանելու աղյուսակ:
9-ով բազմապատկելու և 9-ի վրա բաժանելու աղյուսակ:
Բաժանման և բազմապատկման բոլոր դեպքերի օրինակներ:
Առանց փակագծերի արտահայտություններում գործողությունների որոշման կարգը:
10-ով և 100-ով բազմապատկում և 10-ի և 100-ի վրա բաժանում:
Բազմապատկման զուգորդական հատկությունը:
Կլոր թվերի բազմապատկումը և բաժանումը:
Մեծություններ
Երկարություն:Երկարության չափման միավորներ. սանտիմետր, մետր, կիլոմետր:
Զանգված.կշեռք, կիլոգրամ, գրամ:
Ժամանակ. Ժամացույց.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s